Առողջապահություն 1.2009
Երաժշտական աղմուկը և վարորդը
 
                            Երևանի բնակչության հիմնական փոխադրամիջոցը այժմ երթուղային տաքսիներն են։ Դրանք հարմարավետ են ու արագաշարժ։ Սակայն պետք է ասել, որ վարորդների աշխատանքը դեռևս հեռու է բավարար լինելուց։ Էլ չեմ խոսում ավտոմեքենաների մի մասի անմխիթար, երբեմն նույնիսկ վտանգավոր տեխնիկական վիճակի մասին։ Ինձ, որպես բժշկի, հատկապես անհանգստացնում է վարորդների առողջական վիճակի խնդիրը, ինչով անմիջականորեն պայմանավորված է նաև ուղևորների անվտանգությունը։
Խորհրդային տարիներին ավտոձեռնարկություններում լավ թե վատ աշխատում էին բժիշկներ, ովքեր ամեն առավոտ երթուղի դուրս գալուց առաջ ստուգում էին վարորդների առողջական վիճակը, ալկոհոլային խմիչք գործածելու հանգամանքը և այլն։ Վարորդները աշխատում էին հերթափոխով, սահմանված որոշակի աշխատանքային ժամերով, երթերի քանակով, ընդմիջումներով, ունեին հանգստյան օրեր, արձակուրդներ և այլն։ Այսօր երթուղային տաքսիների աշխատանքը մատնված է ինքնահոսի։ Ավտոմեքենաների մեծ մասը երթուղի է դուրս գալիս ուղղակի բնակելի շենքերի բակերից։ Ոչ ոք չի ստուգում դրանց տեխնիկական և վարորդների առողջական վիճակը։ Նրանք աշխատում են օրական 12-16 ժամ անընդմեջ, առանց հերթափոխի, առանց հանգստանալու և արձակուրդի։
Այս ամենից զատ, ամեն օր կարելի է ականատես լինել, թե ինչպես են վարորդներն իրենց մագնիտոֆոններով ու ռադիոընդունիչներով սղոցում ուղևորների նյարդերը։ Նրանք, հաշվի չառնելով ուղևորների ճաշակն ու տրամադրությունը, ամբողջ «կոկորդով մեկ երգացնում են» հայտնի ու անհայտ երաժիշտների ու երգիչների։ Դեռ ոչինչ, որ հաշվի չեն առնում ուղևորների կարծիքը, քանի որ ուղևորը կարող է համբերել կամ իջնել մեքենայից։ Սակայն այլ է խնդիրը հենց իր՝ վարորդի համար։ Բացի վերը հիշատակած գործոններից, վարորդի աշխատանքը ինքնին գերլարվածություն, գերուշադրություն, գերզգուշություն պահանջող աշխատանք է։ Նա անընդհատ վարելով մեքենան, հետևում է ճանապարհին, պահպանում երթևեկության կանոնները, աչքից բաց չի թողնում փողոցում կանգնածներին, հետիոտներին, հետևում է, որ դուրս չմնա սահմանված ժամանակացույցից, զգուշանում ոստիկաններից, լեզու գտնում դիսպետչերների, գործընկերների, ավտոմեքենայի տիրոջ, ուղևորների հետ և այլն։ Ավտոմեքենան վարելու ընթացքում վարորդը ծխում է, ընդունում կանգ առնելու պատվերները, ստանում դրամը, հաշվում և վերադարձնում մանրը, հաճախ զրուցում կողքի ընկերոջ հետ, և, միաժամանակ, ամբողջ օրը լսում երաժշտություն։
 Այժմ տեսնենք, թե ինչպես է երաժշտությունն ազդում վարորդի հոգեբանության վրա և մեծացնում ավտովթարի հավանականությունը։
Այժմ տեսնենք, թե ինչպես է երաժշտությունն ազդում վարորդի հոգեբանության վրա և մեծացնում ավտովթարի հավանականությունը։
Տարիներ առաջ Մյունխենում տպագրվող «Քվիր» պարբերականը համագործակցելով մասնագետների հետ, մի գիտափորձ է կատարել, որի արդյունքները շատ ուշագրավ և ուսանելի կարող են լինել նաև մեր վարորդների համար։ Պարզվել է, որ երաժշտությունը թուլացնում է վարորդի կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը, շեղում ուշադրությունը և այլն։ Գիտափորձի արդյունքում բացահայտվել է մի քանի օրինաչափություն։
Անաղմուկ մեքենայի «լուռ» վարորդի հետ համեմատած, երաժշտություն լսող վարորդը՝
- 
առնվազն 17 կմ/ժամով ավելի արագ է վարում մեքենան, 
- 
առնվազն 15 կմ/ժամով ավելի արագ է կատարում վազանցը, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով, 
- 
առնվազն 17 կմ/ժամով ավելի արագ է անցնում վտանգավոր արգելքների մոտով, ինչը զգալիորեն ավելացնում է ավտովթարի հավանականությունը, 
- 
ավելի կտրուկ է արգելակում ավտոմեքենան, ինչպիսի վարելաձևը անցանկալի է ուղևորի համար, վտանգավոր` հետևից եկող ավտոմեքենայի համար, բացի այդ, դա ազդում է ավտոմեքենայի տեխնիկական երկարակեցության վրա։ 
Երբ տևական ու բարձր երաժշտությանը գումարվում են ավտոմեքենայի շարժիչի և այլ մասերի, ինչպես նաև փողոցի տարաբնույթ ձայները, ապա այդ ամենը վերածվում է աղմուկի, որը խիստ բացասաբար է անդրադառնում վարորդի աշխատունակության վրա։
Աղմուկը թուլացնում է վարորդի տեսողությունը, դանդաղեցնում ռեակցիան, առավել ևս, երբ նա աշխատում է դժվարին պայմաններում և երկարատև, թուլացնում և նույնիսկ խաթարում է շարժումների համաձայնեցվածությունը, վատացնում հավասարակշռության ապարատի գործունեությունը, ազդում սրտի կծկունակության և արյան ճնշման վրա։
Այս բոլորի հետևանքով վարորդի համար արդեն խրոնիկական դարձած գերհոգնածությունն ավելի արագ է զարգանում, առաջանում են հոգեկան և հոգեմարմնական զանազան հիվանդագին վիճակներ, կտրուկ բարձրանում է ավտովթարների ու վրաերթերի հավանականության աստիճանը։
Որպես բժիշկ, միանգամայն ճիշտ եմ համարում Երևանի քաղաքապետի 2007թ. մարտի 28-ի N 612-Ա որոշումը, որի համաձայն երթուղային տաքսիների վարորդներին աշխատանքի ընթացքում արգելվում է ծխելը, երաժշտություն լսելը, հեռախոսով խոսելը։ Սակայն, ինչպես ցույց է տալիս կյանքը, այս որոշումները հաճախ անտեսվում են, իսկ ուղևորները հանդուրժում են այդ խախտումները։
Կարծում ենք` ժամանակն է, որ պատկան մարմինները հետամուտ լինեն հասարակական տրանսպորտում ռադիոէլեկտրոնային սարքերի` ռադիոընդունիչի, մագնիտոֆոնի և հեռուստացույցի առկայությունը արգելելու մասին որոշման կատարմանը։ Դրանից կշահեն ինչպես վարորդը, այնպես էլ ուղևորն ու հետիոտնը։ Իսկ վարորդներին խորհուրդ ենք տալիս իրենց նախընտրած երաժշտությունը ունկնդրել աշխատանքային ծանր հերթափոխից հետո` տանը հանգստանալու և լիցքաթափվելու ժամերին։
 08.04.2009
08.04.2009                    Կարդացեք նաև
Հայաստանում տարեկան բազմաթիվ կանայք մահանում են արգանդի վզիկի քաղցկեղից։ Մահվան յուրաքանչյուր դեպք ինքնին ցավալի է, բայց այս դեպքում կրկնակի ցավալի է, քանի որ այն կարելի էր կանխել...
Ժամանակակից ուրոպաթոլոգիայի արդիական խնդիրներից է շագանակագեղձի բարորակ հիպերպլաստիկ գործընթացների տարբերակումը չարորակ ախտահարումներից։ Դա առավել դժվար է, երբ հետազոտվում է սահմանափակ քանակությամբ նյութ...
 13.04.2009
13.04.2009                                     
                                        
                                
                Բրուցելոզը գյուղատնտեսական կենդանիներից մարդուն փոխանցվող վարակիչ հիվանդություն է։ Նրանով հիվանդանում են բոլոր ընտանի կենդանիները` խոշոր և մանր եղջերավորները, խոզերը, ուղտերը, ձիերը, շները, ինչպես նաև թռչունները...
 13.04.2009
13.04.2009                                    Առողջապահության բնագավառում հասարակության առանձին խավերի` բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքները երաշխավորվում են ինչպես ներպետական իրավական ակտերով...
 13.04.2009
13.04.2009                                    Հիվանդագին է, եթե չափից ավելի է... Ձեռնաշարժությունը (ձեռնահարություն, օնանիզմ, մաստուրբացիա, իպսացիա) սեփական սեռական կամ էրոգեն` տարփածին գոտիների արհեստական գրգռումն է` սեռական բավարարվածություն ստանալու...
 12.04.2009
12.04.2009                                     
                                        
                                
                Կրծքավանդակի ձախ մասում` սրտի շրջանում ցավեր են առաջացել։ Դա ի՞նչ է նշանակում։ Եթե կարողանանք ինքներս որոշել այդ ցավերի բնույթը, ապա դրանք շատ բան կհուշեն...
 12.04.2009
12.04.2009                                    Վիրուսային B հեպատիտը (ՎԲՀ) ժամանակակից առողջապահության կարևոր խնդիրներից է։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների, դրանով տառապում է աշխարհի բնակչության գրեթե 350 միլիոնը։ Առավել հաճախ այն առկա է ՎԲՀ վարակակրության ձևով։ Այդ տեսակետից առավել անբարենպաստ են...
Երկարատև ճնշման համախտանիշի (ԵՃՀ) ախտաբանական մեխանիզմների և ձևաբանական դրսևորումների ուսումնասիրությունը չի կորցրել իր առօրեականությունը։ Դիտարկվող ախտաբանությանը հանգեցնող պայմանների առաջացման հնարավորությունը մշտապես առկա է...
 10.04.2009
10.04.2009                                    Վերջին տասնամյակների ընթացքում զգալիորեն շատացել են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների նոզոլոգիական և ախտահամալիրային դրսևորումները։ Դրանց թվին առաջին հերթին պատկանում է անոթային թուլամտությունը, որի հիմքում ընկած է գլխուղեղի...
 10.04.2009
10.04.2009                                    2007թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի` թմրամիջոցների ներարկման եղանակով օգտագործողների (ԹՆՕ-ների), մարմնավաճառների, հոմոսեքսուալ (տղամարդկանց հետ սեռական...
 09.04.2009
09.04.2009                                    Օֆլոքսացինի շարքի դեղեր, կապրեոմիցին, ՊԱՍԿ, պրոտիոնամիդ), որոնք այժմ կիրառվում են միայն Երևանի Շենգավիթի, Մալաթիա-Սեբաստիայի, Դավիթաշենի, Աջափնյակի ¥փորձարարական¤ համայնքներում բնակվող հիվանդների բուժման համար...
 08.04.2009
08.04.2009                                     
                                        
                                
                Հազը հիվանդություն չէ, այլ օրգանիզմի պատասխան ռեակցիան է շնչառական ուղիներում ընթացող տարբեր ախտաբանական պրոցեսների նկատմամբ։ Երկարատև կամ նոպայաձև հազը սովորաբար անհանգստություն շատ է պատճառում...
 07.04.2009
07.04.2009                                     
                                        
                                
                Բացահայտվել են նախկինում ռախիտից և օստեոպորոզից փրկիչ համարվող D վիտամինի նոր հատկությունները։ Պարզվում է, որ այն ունակ է կանխելու ծերունական թուլամտությունը, որը լայնորեն տարածված է երկարակյացներով...
 07.04.2009
07.04.2009                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ

 
             
             
             
         
                                         
     
     
    